ԱՄՆ-ի հետ բանակցություններն իմաստ չունեն․ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ

11:14   04 Հուլիս 2020    434

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Ցոյ Սոն Հին հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է բանակցային գործընթացը որպես «քաղաքական գործիք», այդ իսկ պատճառով էլ հաղորդակցությունը երկու երկրների միջև զուրկ է իմաստից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է երկրի կենտոնական գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք անհրաժեշտություն չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցություններում դեմ առ դեմ նստելու, քանի որ նրանք դիտարկում են մեր երկրների միջև երկխոսությունը որպես ոչ ավելին, քան գործիք՝ ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասել է դիվանագետը։

Ավելի վաղ հյուսիսկորեական կողմը հայտարարել էր Սեուլի հետ հարաբերությունների լիարժեք խզման մասին, որից հետո Կեսոն քաղաքում պայթեցվել էր միջկորեական կապի գրասենյակը։ Ի պատասխան՝ Պետդեպը կոչ էր արել երկու երկրներին ԱՄՆ-ի միջնորդությամբ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները