ԱՄՆ հետախուզությունը հայտարարել ՌԴ-ի եւ թալիբների միջեւ դավադրության ուղիղ ապացույցների բացակայության մասին ․ ԶԼՄ-ներ

12:09   04 Հուլիս 2020    140

ԱՄՆ հետախուզությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հայտնել է ուղիղ ապացույցների բացակայության մասին առ այն, որ Մոսկվան փորձել է դրամական պարգեւներ առաջարկել աֆղանցի զինյլաներին ամերիկացի զինվորականների սպանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ օրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրն ամերիկյան հետախուզական համայնքում։

Ըստ նրանց՝ հուլիսի 1-ին հետախուզության աշխատակիցները Թրամփի վարչակազմին 2․5 էջանոց փաստաթուղթ են փոխանցել, որում հակիրճ ամփոփված են այն տվյալները, որոնց հիման վրա կառուցվել են թերթում Ռուսաստանի մասին ավելի վաղ հրապարակված հայտարարությունները:

Տեքստը, ըստ պարբերականի աղբյուրների, նշվում է, որ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) եւ ԱՄՆ Ազգային հետախուզության ազգային գործակալության տնօրենի գրասենյակին առընթեր Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NTCT) մասնագետները գտնում են, որ ստացված տվյալները «միջին հուսալիության» են: Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ այս տեղեկատվությունը չի կարող ուղիղ կերպով հաստատել Մոսկվային վերագրվող գործողությունների մասին պնդումների իսկությունը: Միեւնույն ժամանակ, թերթը նշում է, որ այլ հետախուզական գործակալությունները, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA), էլ ավելի պակաս հուսալի տեղեկատվություն ունեն այս թեմայի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները