ԱՀԿ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութը հուսադրող արդյունքներով են անվանել

13:04   04 Հուլիս 2020    203

Հակավիրուսային դեղամիջոցների փորձարկման ընթացքում COVID-19-ի դեմ հուսադրող արդյունքներ ցույց է տվել միայն «Ռեմդեսիվիրը», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:

Մամուլի ասուլիսը եռարձակվում էր ԱՀԿ-ի թվիթերյան էջին, հայտնում է ՌԲԿ-ն։

Միևնույն ժամանակ, Սվամինաթանը նշել է, որ «Ռեմդիսիվիրն» իրեն դրսեւորել է հոսպիտալացման դեպքերի նվազման, սակայն ոչ կորոնավիրուսից մահվան դեպքերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ նրա՝ ուսումնասիրությունները վկայում են դեռ միայն այն մասին, որ, ընդունելով այս դեղամիջոցը, հիվանդներն ավելի արագ են ապաքինվել: «Ռեմդիսիվիր» ստացած վարակվածներն առողջացել են 11 օրում՝ 15 օրվա համեմատ նրանց մոտ, ով դեղամիջոցը չի ընդունել, նշել է Սվամինաթանը:

Իսկզբանե «Ռեմդեսիվիրը» մշակվել էր որպես հեպատիտ C-ի եւ շնչառական սինցիտիալ վիրուսի բուժման թեստավորման շրջանակներում, ինչպես նաեւ փորձարկումներ էր անցել Էբոլայի բուժման համար, սակայն չի արդյունավետ միջոց չէր ճանաչվել։

Մի քանի ամիս առաջ այս դեղամիջոցը ենթարկվեց կլինիկական փորձարկումների կորոնավիրուսը բուժելու ունակության համար: Մասնավորապես, դրա օգտագործումը հաստատվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Բրիտանիայում եւ Իսրայելում:

Մայիսի սկզբին ԱՄՆ իշխանությունները արտակարգ թույլտվություն տվեցին «Ռեմդեսիվիրի» օգտագործման համար, իսկ արդեն երկու ամիս անց՝ հունիսի սկզբին, հայտնի դարձավ, որ ամերիկյան իշխանությունները գնել են այս դեղամիջոցի գրեթե բոլոր պաշարները: Այսպիսով, Միացյալ Նահանգները զրկեցին այլ երկրներին առաջիկա երեք ամիսների ընթացքում այն ձեռք բերելու հնարավորությունից, հայտնում է The Guardian- ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները