Իսրայելում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվել

14:19   04 Հուլիս 2020    160

Իսրայելում սկսվել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հունիսի վերջին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը, փոխանցում է The Times of Israel-ը:

Նա նշել է, որ առողջապահության նախարարությունն իշխանություններին մի շարք առաջարկություններ է արել. Մասնավորապես առաջարկվում է սահմանափակել այն մարդկանց թիվը, որոնց թույլատրվում է հավաքվել կրոնական փառատոների և ծառայությունների համար, ինչպես նաև հասարակական միջոցառումներ: Բացի այդ, նախարարը պնդել է, որ պետք է անցնել համալսարաններում առցանց քննությունների և դասընթացները կազմակերպել հեռավար:

«Իհարկե, ամենահաճելի առաջարկություններ չեն, բայց դրանք անհրաժեշտ են այս փուլում, որպեսզի ստիպված չլինենք ներդնել խիստ կարանտինային միջոցառումներ»,-ասել է Էդելշտեյնը:

Ըստ նրա, սահամանափակող միջոցառումների մեղմացումից հետո երկրի բնակչությունը չի պահպանել անվտանգության կանոնները. Շատերը ծիծաղել են կարանտինի վրա և չեն հավատացել կորոնավիրուսի սպառնալիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները