ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու պլաններ չունեն

14:33   04 Հուլիս 2020    347

Հյուսիսային Կորեայի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են մոտ ժամանակներս ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցություններ վերսկսելու պլանների բացակայության մասին, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել Փհենյանի նկատմամբ իր «թշնամական» քաղաքականությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի՞թե հնարավոր է երկխոսության մեջ մտնել կամ որեւէ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, որոնք շարունակում են ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականությունը՝ ի հեճուկս վերջին գագաթնաժողովում ընդունված համաձայնագրերի»,- ասել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հո Սուն Հուն:

Այս հայտարարությամբ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն արել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդարան Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփը, հնարավոր է, ցանկանա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հերթական գագաթնաժողովն անցկացնել որպես «հոկտեմբերյան անակնկալ» նախագահական ընտրություններին ընդառաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները