ԱՄՆ Ալաբամա նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

15:40   04 Հուլիս 2020    218

Հուլիսի 3-ին ԱՄՆ Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքի Riverchase Galleria առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել, ևս 3 մարդ վարավորվել է, գրում է ABC News-ը։

Նշվում է, որ միջադեպը Riverchase Galleria առևտրի կենտրոնում տեղի է ունեցել տեղական ժամանակով 15։18-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ցավոք, այսօր Galleria աևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութամյա երեխա է մահացել։ Մենք անդադար աշխատելու ենք պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Հետաքննությունը շարունակվում է»,- Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ մահացած տղան տարրական դպրոցի աշակերտ է։

Մյուս երեք վիրավորների թվում ևս մեկ անչափահաս աղջիկ կա։ Երեք տուժածների վիճակը դեռևս անհայտ է: Հուվերի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հայտարարել են, որ դեռևս չգիտեն, թե քանի մարդ է ներգրավված եղել հրաձգությանը։ Պատճառների մասին ևս հաղորդումներ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները