Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 28.000-ը

16:12   04 Հուլիս 2020    231

Իսրայելում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1008-ով, հասնելով 28 հազար 55-ի:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի Առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից երկրում ապաքինվել է 17 հազար 669 մարդ, մահացել՝ 326-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածներից 77-ը գտնվում են ծանր վիճակում, 27-ն ունեն թոքերի արհեստական օդափոխության կարիք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները