Հնդկական նահանգներից մեկում արգելք է սահմանվել շների մսի վաճառքի համար

18:28   04 Հուլիս 2020    174

Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Նագալենդ նահանգի իշխանությունները արգելել են շների մսի առեւտուրը, ինչպես նաեւ՝ շների ներմուծումն ու վաճառքը, որոնք նախատեսված են սննդի մեջ օգտագործման համար:

Այս նահանգում շների մսի վաճառքի մասին օրինագիծը, որի բնակչության մեծ մասը քրիստոնյա է, ներկայացվել էր խորհրդարանական Մանեկա Գանդիի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գանդին լուսանկարներ էր ստացել կենդանիների պաշտպանության կազմակերպություններից շների վաճառքի վայրերից։ Արդյունքում, ավելի քան 125․000 մարդ էր միացել շների վաճառքը սննդի մեջ օգտագործման համար արգելելու նախաձեռնությանը։

Կենդանիների պաշտպանության խմբի տվյալներով՝ տարեկան մինչեւ 30․000 շուն է անօրինական կերպով տեղափոխվում Նագալենդ, որտեղ վաճառվում է շուկաներում:

Ըստ նրանց՝ նմանատիպ իրավիճակ է նաեւ Հնդկաստանի հյուսիսարեւելյան մի շարք այլ նահանգներում, որտեղ վաճառքի նպատակով ամեն տարի հազարավոր շներ են ապօրինի զրկվում ազատությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները