Վրաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր երեք նոր դեպքերը ներմուծված են

18:47   04 Հուլիս 2020    173

Անցյալ օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսի բոլոր երեք դեպքերը ներմուծված են. հիվանդությունը հաստատվել է միջազգային բեռնափոխադրումների վարորդների մոտ:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նոր հաստատված բոլոր երեք դեպքերը ներմուծված են: Երեքն էլ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ են»,- ասել է Էզուգբայան:

Վրաստանում գործող արձանագրությունների համաձայն՝ բոլոր միջազգային վարորդները ստուգվում են սահմաններին կորոնավիրուսի էքսպրես թեստերով: Թեստի դրական արդյունքի կամ կասկածելի ախտանիշների հայտնաբերման դեպքում դրանք ուղարկվում են հիվանդանոցներ, որտեղ կատարվում է ՊՇՌ թեստավորում է անցկացվում: Ընդ որում, Վրաստան վերադարձող բոլոր վարորդների համար երկշաբաթյա ինքնամեկուսացումը կամ կարանտինը պարտադիր է։

Ներկայումս Վրաստանում 106 մարդ շարունակում է բուժումը Վրաստանի կովիդ կենտրոններում: Ըստ Էզուգբայայի՝ նրանցից 24-ը մայրաքաղաքի կլինիկայում են, նրանց վիճակը կայուն է:

Փետրվարի 26-ից հուլիսի 4-ը Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 946 դեպք: 15 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետեւանքներից: Կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը 825 է, սա գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 87․2 տոկոսն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները