Պետերբուրգի հիվանդանոցներից մեկից կորոնավիրուսի հակամարմիններով արյան պլազմայի փոխներարկման արդյունքում ապաքինվելուց

18:58   04 Հուլիս 2020    174

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկից 60 հիվանդ է դուրս գրվել կորոնավիրուսի հակամարմիններով արյան պլազմայի փոխներարկումից և դրա շնորհիվ ապաքինումից հետո։

«Առնվազն 2 ամսվա ընթացքում կյանքի համար վտանգավոր վճակում գտնվող 84 հիվանդի հակակորոնավիրուային պլազմայի 164 չափաբաժին է ներարկվել։ Հիվանդների մոտ դրական միտում է նկատվել։ 60 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կորոնավիրուսի վարակը հաղթահարած հիվանդների հիպերիմունային պլազմայի թերապիան լավ արդյունքներ է ցույց տալիս։ Սա պատվաստանյութի բացակայության պայմաններում կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության բուժման առավել արդյունավետ մեթոդներից է»,- նշել է Էրգաշևը։

Հայտնի է, որ Պետերբուրգում հակակորոնավիրուսային պլազմայի «հավաքը» տեղի է ունեցել մայիսի 7-ին։ Այս ամբողջ ընթացքում քաղաքում հակակորոնավիրուսային պլազմայի 66․9 լիտր քանակություն է պատրաստվել, որն օգտագործվում է ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները