Lexus ընկերությունը գրանցել է ապրանքային նշանը նոր սերնդի սեդանի համար

20:37   04 Հուլիս 2020    182

Lexus-ը գրանցել է IS 500 ապրանքանիշը վերջերս ներկայացված նոր սերնդի կոմպակտ սեդանի համար, որն ունի ութմխոցային լինելու բոլոր հնարավորությունները:

ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքային նշանների բյուրոն (USPTO) գրանցել է Lexus ճապոնական ընկերության հայտը IS 500 ապրանքանիշի համար՝ հաստատելով ինսայդերների կողմից ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ նոր IS սեդանը V8-ով մոդիֆիկացիա կստանա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա չորրորդ սերնդի IS-ն, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի 477 ձիաուժ հինգ լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով: Նոր Lexus սեդանը նաեւ ավելի լայն դիմային եւ հետին հատված կստանա, սակայն, միեւնույն ժամանակ, նույնքան ագրեսիվ չի դիրքավորվի, որքան IS F-ը, որը նախկինում Mercedes-AMG C 63-ի մրցակիցն էր համարվում:

Չորրորդ սերնդի Lexus IS-ն ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում պետք է վաճառքում հայտնվի մինչեւ այս տարվա վերջ, սակայն IS 500 տարբերակը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց: Բացի այդ, արտոնագրային հայտը տարածվում է միայն Միացյալ Նահանգների եւ Կանադայի վրա, ուստի V8-ով մոդիֆիկացիայի՝ այլ շուկաներում հայտնվելը դեռ հարցականի տակ է: Բացի այդ, Lexus- ը էքստրեմալ IS F-ի մշակման պլաններ չունի: Նոր սերնդի սեդանը ներկայացված է IS 300 տարբերակով 244 ձիաուժ շարժիչով եւ IS 300 AWD-տարբերակով՝ մթնոլորտային 3.5 լիտր ծավալով եւ 264 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները