Իսպանիայի իշխանությունները մեկուսացման ռեժիմ են սահմանել Կատալոնիայի շրջաններից մեկում

21:38   04 Հուլիս 2020    211

Իսպանիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկումների պատճառով մեկուսացման մասին նոր հրահանգ են արձակել Կատալոնիայի Լյեյդա նահանգում բնակվող 200 000 քաղաքացիների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սա առաջին սահմանափակումն է, որն իշխանությունները կիրառում են հունիսի 21-ին երկրում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո: Ռեժիմի չեղարկումից հետո մոտ 50 բռնկման դեպքեր են գրանցվել երկրի ողջ տարածքում, սակայն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սեգրիա շրջանը:

«Մենք որոշել ենք վերահսկում սահմանել Սեգրիա քաղաքի շրջանում, որտեղ «Քովիդ-19»-ի վարակման տվյալների աճ է գրանցվել»,- ասել է Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռան:

Իսպանիայում մինչ օրս արձանագրվել է վարակման ավելի քան 297 հազար դեպք, որոնցից ավելի քան 28 000-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները