Դալայ Լաման խոստացել է ապրել մինչև 113 տարեկանը

09:12   05 Հուլիս 2020    205

Ռուսաստանում, Մոնղոլիայում և ԱՊՀ երկրներում Դալայ Լամա XIV Տենցզին Գյացոյի պատվավոր ներկայացուցիչ, Կալմիկիայի գերագույն լամա Տելո Տուլկու Ռինպոչեն հայտնել է, որ բուդդայականների առաջնորդը, որը երկուշաբթի տոնելու է 85-ամյակը, խոստացել է ապրել 113 տարի:

«Հարգելի ընկերներ, այս տարի հուլիսի 6-ին Նորին սրբություն Դալայ լամա XIV-ը կդառնա 85 տարեկան: Դա շատ երկար կյանքի ճանապարհ է, և նորին սրբությունը խոստում է տվել, որ մեզ հետ կլինի մինչև 113 տարեկանը բոլորելը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Ռինպոչեի ուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինիս խոսքով՝ Դալայ լաման իրեն անվանում է սովորական բուդդայական վանական: «Սակայն բուդդայականների համար նա Բուդդայի մարմնավորումն է: Միևնույն ժամանակ նա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, որն իր կյանքը նվիրել է համամարդկային արժեքների տարածմանը, ինչպիսին են սերը, բարությունը, կարեկցանքը և համբերատարությունը»,- նշել է Կալմիկիայի գերագույն լաման:

Նա հիշեցրել է, որ Դալայ լաման բոլորին կոչ է անում ապրել խաղաղ «երկխոսության, միասնության և բարեկամության ոգով» և հարգանք դրսևորել բոլորի նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դալայ-Լամա  


Վերնագիրի այլ պիտակները