Մայքլ Ջեքսոնի առանձնատունը մտադիր են քանդել

10:07   05 Հուլիս 2020    220

Ամերիկացի լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի առանձնատունը որոշել են քանդել:

Այդպիսի ճակատագրի է արժանանալու տունը, եթե գնորդ չգտնվի: Առանձնատունը գտնվում է արտիստի սկանդալային Նևերլենդ կալվածքում (այդպես է այն կոչվել երգչի կողմից ի պատիվ Փիթեր Պենի հայրենիքի)՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տունն ունի 6 ննջարան, բաց լողավազան, ինչպես նաև մի քանի սանհանգույց: Առանձնատնից կարելի է տեսնել գեղեցիկ այգիներ: Կալվածքի տարածքում կան առանձին սեփական կենդանաբանական այգի, լիճ և 3 հյուրատուն՝ հաղորդում է Mirror-ը:

Փոփ-երաժշտության արքան այդ տանն ապրել է 15 տարի՝ մինչև 2009-ին իր վախճանվելը: Դրա հետ մեկտեղ կալվածքի հետ կապված են սկանդալային դեպքեր: Եվ այդ ամենը՝ «Լքելով Նևերլենդը» ֆիլմի պատճառով:

Ֆիլմում նշված՝ այդ տանն իբր տեղի ունեցած դեպքերի պատճառով տան արժեքը աստիճանաբար նվազեցրել են: 2019-ին գնորդը արդեն պատրաստ էր լեգենդար տան համար վճարել 31 մլն դոլար, սակայն գործարքը անհայտ պատճառներով խզվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մայքլ-Ջեքսոն  


Վերնագիրի այլ պիտակները