Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել. Al Arabya

10:58   05 Հուլիս 2020    239

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, հաղորդում է Al Arabya-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արձակված հրթիռի մի մասը հնարավոր է եղել վնասազերծել հակաօդային պաշտպանության Patrior համակարգերի միջոցով, սակայն՝ ոչ ամբողջությամբ, ինչի հետևանքով հրթիռի մի մասն ընկել է Բաղդադի «կանա գոտի» համարվող շրջանում, որտեղ պետական հիմնական կառույցների շենքերն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն են տեղակայված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները