Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը

12:27   05 Հուլիս 2020    160

Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը:

Ըստ «Ինտերֆաքսի»՝ այն կտևի մինչև հուլիսի 14-ը ներառյալ: Գրանցված անձինք կստանան ընտրարշավի հաջորդ փուլին՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու իրավունք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել 7 անձ: Նրանք են Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեպկալոն, Սերգեյ Չերեչենը:

Վիկտոր Բաբարիկոն համարվում է Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները