Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք

12:58   05 Հուլիս 2020    203

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, եւս երեք մարդ ավելի վաղ COVID-19 հաստատված ախտորոշմամբ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։

Տվյալները թարմացվել են կառավարության StopCov կայքում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։ Ընդհանուր առմամբ փետրվարի 26-ից մինչեւ հուլիսի 5-ը Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսով վարակման 951 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի հինգ փաստ՝ 2-ը գրանցվել է նախօրեին երեկոյան Բաթումիում։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 828 մարդ, ինչն ավելին է, քան բոլոր գրանցված դեպքերի 87 տոկոսը։ Ներկայում Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժվում է 108 մարդ։

Կարանտինում է գտնվում դեռեւս 3 569 մարդ, իսկ բժիշկների հսկողության ներքո ստացիոնարներում՝ 199։ Վրաստանի Հանրային առողջության եւ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 4-ի դրությամբ ՊՌՇ թեստավորում է անցել ավելի քան 120,3 հազար մարդ։ Անցկացված ՊՌՇ թեստերի ընդհանուր թիվը կազմում է 124,8 հազար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները