Նիդերլանդներում չեն նշի սեռը անձը հաստատող փաստաթղթում

13:02   05 Հուլիս 2020    241

Նիդերլանդների քաղաքացիների անձնագրերն ապագայում չեն պարունակի սեռի նշումով կետ։

Այդ կատեգորիան կբացառվի 2024-2025 թվականներից, ասվում է Նիդերլանդների կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենի նամակում, որն ուղղված է երկրի խորհրդարանին, հաղորդում է DW-ը։

Նրա խոսքով՝ այդկերպ կառավարությունը ցանկանում է, որ «այնտեղ, որտեղ հնարավոր է, հրաժարվեն սեռը գրանցելու պրակտիկայից»։ Փոխարենը քաղաքացիները պետք է «ստեղծեն իրենց սեփական նույնականացումը եւ ապրեն լիարժեք ազատության ու անվտանգության մեջ»,-պարզաբանել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միեւնույն ժամանակ Էնգելսհովենն ընդգծել է, որ Նիդերլանդները չեն դառնա առաջին երկիրն աշխարհում, որը կսահմանի գենդերային առումով չեզոք անձնագիր․ այդպիսի փաստաթղթերում սեռը չի նշվում նաեւ Գերմանիայում։ Ընդ որում՝ արտասահմանյան անձնագրերում սեռի կատեգորիան կմնա՝ ԵՄ կանոնակարգերի համաձայն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդներ  


Վերնագիրի այլ պիտակները