Այս մասին հաղորդում է Nature պորտալը: Հետազոտողները բացատրել են, որ տեղի բնակիչները կավից արտադրանքների և շենքերի ձևավորման համար օգտագործել են ծծմբային սնդիկի պիգմենտ, որից անձրևների ժամանակ լվացազերծվել է սնդիկը և ընկել քաղաքի կենտրոնի ջրամբարները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Գիտնականները ենթադրում են, որ ժամանակի ընթացքում սնդիկի բարձր խտությունը ջուրը դարձրել է չափազանց թունավոր: Տեղի որոշ ջրամբարներում հայտնաբերվել են նաև մարդու համար թունավոր ցիանոբակտերիաներ: Դրանք կապված են մարդու գործունեության հետ, մասնավորապես սննդային մնացորդները նետելու:
Դրա հետ մեկտեղ Տիկալի բնակիչները հասանելիություն չեն ունեցել այլ մշտական ջրամբարների, ինչպիսիք են լճերը կամ գետերը: Հետազոտողները եզրակացրել են, որ մ.թ. 9-րդ դարի ուժեղ երաշտը բնակիչներին ստիպել է օգտվել թունավոր ջրից, ինչը կարող է պատճառ լինել, որ մարդիկ հեռանան այդ տարածքից:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մայաներ