Ֆրանսիայի նոր կառավարությունը կձևավորվի հուլիսի 6-ին

18:27   05 Հուլիս 2020    232

Ֆրանսիայի նոր կառավարությունը՝ նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ, ամբողջությամբ կձևավորվի երկուշաբթի՝ հուլիսի 6-ին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել են Ելիսեյան պալատից։

Նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետի կաբինետում կլինեն 20 նախարար և փոխնախարար։ Առաջին փուլում կնշանակվեն նախարարները, հետո նրանց տեղակալները։ Նախագահի նստավայրից փոխանցել են, որ Մակրոնն ու Կաստեսքը շարունակում են կառավարության նոր կազմի ձևավորման շուրջ խորհրդակցությունները։

Նշենք, հուլիսի 3-ին Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել էր Ժան Կաստեքսին և հանձնարարել ձևավորել կառավարություն։ Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից եռամյա կառավումից հետո։ Վերջինն արդեն զբաղեցնում է Ֆրանսիայի հյուսիսային Գավրայի քաղաքապետի պաշտոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները