Իրանը բողոքի հայց է ներկայացրել կորոնավիրուսային իրավիճակի վրա պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ

18:43   05 Հուլիս 2020    194

ԻԻՀ նախագահի իրավաբանական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Թեհրանն Արդարադատության միջազգային դատարան բողոքի հայց է ներկայացրել կորոնավիրուսային իրավիճակի վրա պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ:

Հուլիսի 4-ին, Լեյլա Ջոնեյդին հայտարարել է. «Նախագահի գրասենյակի իրավաբանական հարցերով տեղակալի առաջարկով, Իրանը բողոքի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կորոնավիրուսային իրավիճակի վրա հակաիրանական անմարդկային ու անօրինական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ»:

Իսկ Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նախագահին ուղղված առանձին նամակներում, միջազգային կազմակերություններին կոչ է արել դատապարտել կորոնավիրուսի պայմաններում հակաիրանական անմարդկային պատժամիջոցների շարունակումը և չլռել ԱՄՆ-ի կողմից սննդամթերքի, բժշկական սարքավորումների ու դեղորայքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները