Բելառուսում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը

19:12   05 Հուլիս 2020    176

Բելառուսի նախագահի թեկնածուների գրանցումը կկայանա հուլիսի 5-14-ը ներառյալ։

Այդ տեղեկատվությունը տեղադրված է ԿԸՀ-ի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրարշավի հաջորդ քայլը կլինի նախընտրական քարոզարշավը։ Այսպես, ոչ ուշ, քան մինչեւ հուլիսի 20-ը կտպագրվեն նախագահի թեկնածուների կենսագրական տվյալներով պաստառները, որոնք կտեղադրվեն ընտրատեղամասերի տարածքում, ինչպես նաեւ տեղեկատվական նյութերը, որոնք կուղղվեն ընտրողներին։

Հաղորդվում էր, որ Կենտրոնական ընտրահանձնաժողովում գրանցման համար փաստաթղթերը ներկայացրել է յոթ մարդ՝ Վիկտոր Բաբարիկոն, Անդրեյ Դմիտրիեւը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի Ցեպկալոն, Սերգեյ Չերեչենը։

Ներկայացուցիչների պալատը նշանակել է նախագահական ընտրությունների անցկացումը օգոստոսի 9-ին։ Ըստ օրացուցային պլանի՝ քվեարկությունը կկայանա օգոստոսի 4-8-ը։ ԿԸՀ-ն արդյունքները պետք է ամփոփի ոչ ուշ, քան օգոստոսի 19-ը։ Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա ոչ ուշ, քան 2-շաբաթյա ժամկետում, այսինքն՝ օգոստոսի 23-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները