Huawei ընկերությանը կարող են բացառել 5G ցանցից Մեծ Բրիտանիայում․ ԶԼՄ-ներ

19:23   05 Հուլիս 2020    190

Մեծ Բրիտանիան պատրաստ է վերջ դնել 5G ցանցում Huawei չինական տեխնոլոգիական ընկերության օգտագործումն արդեն այս տարի անվտանգության հարցում մտահոգության պատճառով, գրում է The Guardian-ը։

Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը կկատարի լուրջ փոփոխություններ իր քաղաքականության մեջ, երբ Կառավարական կապի կենտրոնը վերանայի ռիսկերը՝ կապված չինական տեխնոհսկայի հետ, հաղորդում են տեղական թերթերը։

Այս շաբաթ Ջոնսոնին կներկայացվի հետազոտություն, որում նշված կլինի, որ ԱՄՆ-ի կողմից Huawei-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կստիպեն ընկերությանն օգտագործել տեխնոլոգիան, որը «վստահություն չի ներշնչում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորիս Ջոնսոնի կայացրած որոշումը 5G բրիտանական ցանցում չինական ընկերության սահմանափակիչ դերի վերաբերյալ պատճառ էր դարձել Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Huawei  


Վերնագիրի այլ պիտակները