ՌԴ մի շարք շրջաններում անոմալ շոգ եղանակ է սպասվում

19:44   05 Հուլիս 2020    155

Ռուսաստանի մի քանի մարզերում շոգ եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, կգերազանցի + 40 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Հիդրոմետկենտրոնի կայքը, Բելգորոդի մարզում կիրակի կլինի 35-37 աստիճան տաքություն, Վորոնեժում՝ մինչև 40 աստիճան տաքություն:

Շոգ է լինելու նաև Տամբովի մարզում, որտեղ ակնկալվում է մինչև 36 աստիճան տաքություն: Ադիգեայի, Կրասնոդարսկի և Ստավրոպոլսկի երկրամասերում ջերմաչափի սանդղակը կբարձրանա մինչև 39-40 աստիճան:

Հուլիսի 5-6-ը օդերևութաբաններն ուժեղ շոգ են կանխատեսում Վոլգոգրադի մարզում, որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել 40-42 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Կաբարդա-Բալկարիայում և Հյուսիսային Օսիայում ակնկալվում է մինչև 38 աստիճան տաքություն:

Հուլիսի 5-7-ը անոմալ շոգ եղանակ է ակնկալվում Սարատովի մարզում՝ մինչև 40 աստիճան: 40 աստիճանից բարձր ջերմություն է սպասվում Ռոստովի, Աստրախանի մարզերի և Կալմիկիայի բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները