Հնդկաստանում դարձյալ կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ռեկորդ է գրանցվել. CNN

20:12   05 Հուլիս 2020    195

Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 24 850 դեպք է արձանագրվել:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, շաբաթօրյա ցուցանիշը ռեկորդային է դարձել ասիական երկրի համար համաճարակի ողջ ընթացքում:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր Հնդկաստանում 675 453 մարդ է հիվանդացել, որոնցից 19 303-ը մահացել են, 409 083-ն՝ ապաքինվել: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը 247 067 է:

Նշենք, որ Հնդկաստանում «Քովիդ-19»-ով վարակման մեկօրյա ցուցանիշի ռեկորդներ արդեն գրանցվել էին նախորդ շաբաթվա ընթացքում:

Երկրի ամենատուժած նահանգը Մահարաշտրան է, որտեղ վարակվել է 200 064 մարդ, 8671-ը՝ մահացել: Այս առումով հաջորդում են Թամիլ Նադու նահանգը, որտեղ արձանագրվել է վարակման 107 001 դեպք, ապա մայրաքաղաք Դելին, որտեղ վարակվել է 97 200 բնակիչ:

Ավելի քան 1.3 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանում մինչ օրս 9.7 մլն մարդ է թեստավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները