Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադիր է 7․580 աշխատատեղ կրճատել

22:13   05 Հուլիս 2020    201

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադիր է 7․580 աշխատատեղ կրճատել, ինչը ներկայումս ընկերության աշխատուժի 17․5 տոկոսն է կազմել, հայտնում է CNN-ը:

Ավիաընկերությունում ակնկալում է ավելի քան 3500 «բնական կրճատում», ինչը կօգնի փոխհատուցել աշխատատեղերի կրճատումը:

Մինչեւ 2022 թվականը ընկերությունը նախատեսում է 6․560 աշխատատեղ կրճատել, իսկ Air France-ի դուստր ձեռնարկությունը, որն ընկերության օպերատորն է Ֆրանսիայի շրջաններում, առաջիկա երեք տարում, ըստ Համաշխարհային օդային տրանսպորտի ասոցիացիայի, 1․020 աշխատատեղ կկրճատի:

Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի գագաթնակետին ընկերությունը 15 միլիոն եվրո էր կորցնում ամեն օր, նշվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ընկերությունն իր գործունեության վերականգնում չի ակնկալում մինչեւ 2024 թվականը:

Ֆրանսիայի իշխանությունները խոստացել են Airbus եւ Air France ավիաընկերություններին, ինչպես նաև ավիացիոն ոլորտին 15 միլիարդ եվրո տրամադրել, որից 7 միլիարդ եվրոն տրամադրվել է Air France-ին։

Երկիրը հայտարարել էր, որ Եվրոպան չի կարող թույլ տալ ԱՄՆ-ին եւ Չինաստանին առաջ անցնել գլոբալ օդատիեզերական մրցավազքում համավարակի ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Air-France  


Վերնագիրի այլ պիտակները