Իրանը հայտնել է ծովային սահմանի երկայնքով տեղակայված ստորգետնյա հրթիռային քաղաքների մասին

22:48   05 Հուլիս 2020    207

Իրանցի զինվորականները պաշտպանական համակարգ են ստեղծել, որը կազմված է Պարսից և Օմանի ծոցերի ափամերձ ստորգետնյա տարածքներում տեղակայված հրթիռային համալիրներից:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին կիրակի հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին՝ նշելով, որ նոր համակարգը «մղձավանջ» կարող է դառնալ թշնամիների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր թշնամիներին հայտնի է, որ բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տիրապետության տակ ստորգետնյա հրթիռային քաղաքներ են գտնվում, որոնք տեղակայված են Պարսից ծոցի և Օմանի ծոցի ափամերձ շրջանի ողջ երկայնքով, սակայն նրանք մանրամասն տեղեկություն չունեն»,- ասել է հրամանատարը:

Վերջինս հավելել է, որ ողջ հարավային ծովային սահմանի երկայնքով՝ 2200 կմ տարածությամբ, 428 ծովային ստորաբաժանում է գործում, որտեղ ավելի քան 23 000 զինծառայող է տեղակայված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները