Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդն է

10:21   06 Հուլիս 2020    185

Հնդկաստանը կորոնավիրուսով հիվանդների թվով հայտնվել է աշխարհում երրորդ տեղում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի, հուլիսի 5-ին, հաղորդել է NDTV հեռուստաալիքը:

Կիրակի երեկոյան, երկրի տարբեր նահանգներից ստացված տվյալների համաձայն, վարակվածների թիվը 697,069 է կազմել (վերջին մեկ օրվա ընթացքում +23.165 հիվանդ), մինչդեռ Ռուսաստանում այդ թիվը 681,251 է (+6736):

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թվով Հնդկաստանը զիջում է միայն Միացյալ Նահանգներին (2.967.443) և Բրազիլիային (1.579.837):

Միևնույն ժամանակ, Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահացության 19 699 դեպք (վերջին մեկ օրվա ընթացքում +420), ապաքինվել է 424 885 (+16 239) մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները