Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

10:33   06 Հուլիս 2020    154

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 830:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 192-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները