Իսրայելը հարձակում է գործել Իրանի միջուկային օբյեկտներից մեկի վրա. The New York Times

10:47   06 Հուլիս 2020    185

Իսրայելը դիվերսիա է իրականացրել` իրանական «Նաթանզե» միջուկային օբյեկտում պայթուցիկ սարք գործի դնելով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը` հղում տալով սեփական աղբյուրներին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հուլիսի 2-ին տեղեկացրել էր ուրանի հարստացման «Նաթանզե» գործարանի կառուցվող օբյեկտներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին. տեղի իշխանությունները տեղեկացնում էին հրդեհի մասին: Նշվում էր, որ ոչ ոք չի տուժել, ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել: Հուլիսի 5-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Իրանը «Նաթանզե» օբյեկտում ծրագրում էր ժամանակակից ցենտրիֆուգեր արտադրել:

Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետախուզությունից անանուն աղբյուրն ամերիկյան պարբերականին տեղեկացրել է, որ Իսրայելը հզոր պայթուցիկ սարք է տեղադրել օբյեկտում: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ ինչ-որ մեկը պայթուցիկ սարք է օգտագործել:

Թերթը միևնույն ժամանակ նշում է, որ չի կարող ստուգել և հաստատել Իսրայելի ներգրավվածությունը միջուկային օբյեկտում կատարված դեպքին: Իսրայելի պաշտոնական դեմքերը պարբերականին հստակ մեկնաբանություններ չեն տվել, բայց ընդգծել են «վտանգը, որը գալիս է Իրանի միջուկային զենքից»:

The New York Times-ը Մերձավոր Արևելքում ունեցած հետախուզական աղբյուրին հղումով նշում է, որ դեպքի պատճառը հնարավոր է՝ եղած լինի տեղադրված սարքի պայթյունը, սակայն չի բացառում, որ այն հնարավոր է նաև արդյունաբերական վթարի հետևանք լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները