Հրվ. Կորեան հայտարարել Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամության մասին

11:36   06 Հուլիս 2020    312

Հարավային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել, չնայած Փհենյանի այն նախազգուշացմանը, որ ինքն ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անփոփոխ Է մնում (Հարավային Կորեայի) կառավարության՝ ամերիկա-հյուսիսկորեական երկխոսության շուտափույթ անցկացման համար ջանքեր ներդնելու դիրքորոշումը՝ ուղղված Կորեական թերակղզու միջուկազերծմանն ու հաստատուն խաղաղության հաստատմանը»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում Է Հարավային Կորեայի ազգային միասնության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:

Երկու օր առաջ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը Փենյանից հաղորդել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հայտարարությունն այն մասին, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտություն չի տեսնում, որն ամերիկացիների կողմից օգտագործվում Է ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար: 2018 թվականից ի վեր բարձր մակարդակով երեք հանդիպում Է տեղի Է ունեցել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների՝ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ, սակայն ո՛չ միջուկազերծման, ո՛չ երկու երկրների միջեւ պատերազմի ձեւական վիճակի դադարեցման մեջ ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել:

Դա հանգեցրել Է նաեւ Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ-ի համագործակցության եւ շփումների դադարեցման, որոնք պետք Է զարգանային ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները