Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 21 միլիոն թեստավորում են անցկացրել

11:44   06 Հուլիս 2020    174

Ռուսաստանում կորոնավիրուսի թեստերի քանակը գերազանցել է 21 միլիոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել է կորոնավիրուսի ավելի քան 21 միլիոն թեստավորում»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ անցած օրվա ընթացքում կատարվել է 317 հազար ուսումնասիրություն:

Հուլիսի 2-ին երկրում անցկացված թեստերի քանակը գերազանցել է 20 միլիոնը: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածանքով բժշկական հսկողության տակ է գտնվում 280.3 հազար մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները