Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատասխանել է Հայաստանի հերթական տարածքային հավակնություններին

15:57   05 Հուլիս 2020    204

Քողարկվելով իր իսկ ստեղծած խամաճիկ կառույցի ետևում՝ Հայաստանի իշխանությունները կրկին տարածքային հավակնություններ են ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ:

Դա տեղի է ունենում Ադրբեջանի 20 տոկոս տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և 7 հարակից շրջանների շարունակվող օկուպացիայի ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ:

«Հայաստանը, որը շուրջ 1 միլիոն ադրբեջանցիների վտարել է իրենց հարազատ տներից և զրկել մարդու հիմնարար իրավունքներից՝ անամոթաբար հայտարարում է, թե հայ բնակչությունը տառապում է հակամարտությունից:

Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անօրինական ռեժիմի անունից անհեթեթ հայտարարություններ տարածելով՝ կարող է մոլորեցնել միջազգային հանրությանը:

Մենք Հայաստանին կոչ ենք անում կենտրոնանալ խաղաղության վրա և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումից, աջակցել մեր ջանքերին՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյատևմանն ուղղված մեր ջանքերին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղի-ադրբեջանական-համայնք  


Վերնագիրի այլ պիտակները