FDA-ն չի սատարել կորոնավիորւսի դեպքերի 99 տոկոսի «անվնաս» լինելու մասին Թրամփի պնդմանը

12:07   06 Հուլիս 2020    249

ԱՄՆ Սննդի եւ դեղերի վերահսկման վարչության (FDA) հանձնակատարը չի սատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանն այն մասին, որ կորոնավիրուսի դեպքերի 99 տոկոսն «անվնաս է»։

Բժիշկ Սթիվեն Հանը CNN-ին եւ ABC-ին հայտարարել է, որ չի պատրաստվում պարզել, թե «ով է ճիշտ եւ ով սխալ», սակայն կառավարության տվյալները հստակ ցույց են տալիս, որ «սա լուրջ խնդիր է»: Ըստ նրա՝ «ցանկացած դեպք ողբերգական է», եւ աճող դեպքերի ալիքը դադարեցնելու համար մարդիկ պետք է հետեւեն կառավարության հրահանգներին, սոցիալական հեռավորություն պահպանեն եւ դիմակ կրեն։

Հուլիսի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չափազանց շատ թեստեր են անցկացնում՝ «դրանով իսկ մենք ցույց ենք տալիս դեպքեր, որոնց 99 տոկոսը լիովին անվնաս է»:

Տեխաս նահանգի Օսթին քաղաքի քաղաքապետը, որտեղ COVID-19-ով վարակման դեպքերի աճ է գրանցվել, Թրամփի դիտողությունները «վտանգավոր» եւ «սխալ» են անվանել: Նա կոչ է արել մարդկանց լսել տեղական պաշտոնյաներին, այլ ոչ թե «Վաշինգտոնից եկող երկիմաստ հաղորդագրությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները