Մեքսիկայում ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղու վրա ու բռնկվել

12:47   06 Հուլիս 2020    192

Մեքսիկայի Սինտանա Ռոո նահանգում Hawker XB-RCM ռեակտիվ ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղու վրա:

Միջադեպի տեսանյութը հրապարակվել Է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վայրէջքից հետո ինքնաթիռը բռնկվել է, օդաչուն փախուստի է դիմել։ Ենթադրաբար, ինքնաթիռով թմրանյութեր են տեղափոխել։ Մեքսիկայի զինված ուժերն ինքնաթիռը նկատել են թռիչքի ժամանակ։ Օդաչուն վայրէջք է կատարել՝ ձերբակալությունից խուսափելու համար։

Մեքսիկայի հասարակական անվտանգության հարցերով նախարար Ալբերտո Կապելլան հայտարարել է, որ միջադեպը կարող է կապված լինել կազմակերպված հանցավորության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները