ԱՄՆ-ում հսկայական ծառն ընկել է ավտոտնակի վրա, որում 20-ից ավելի մարդ պատսպարվել էր փոթորկից. կա 19 տուժած

13:43   06 Հուլիս 2020    177

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Փասադենա քաղաքում հսկայական ծառն ընկել է ավտոտնակի վրա, ինչի հետևանքով տուժել է 19 մարդ:

Նշվում է, որ ավտոտնակում ավելի քան 20 մարդ է եղել: Փրկարարների ժամանման պահին 6 մարդ փլատակների տակ է եղել, 45 րոպե անց նրանց հաջողվել է այնտեղից դուրս բերել:

Ծառայության տեղեկություններով՝ 19 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 2-ը երեխաներ են։

Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս հինգը լուրջ վնասվածքներ ունեն։

Տեղական Capital Gazette պարբերականի տեղեկություններով՝ ավտոտնակում փոթորկից թաքնված մարդիկ նախքան փոթորիկի սկսվելը նշել են երեխաներից մեկի ծննդյան օրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները