Չինաստանում համաճարակաբանական վտանգի երրորդ աստիճան է հայտարարվել բնակիչներից մեկի մոտ բուբոնային ժանտախտի հայտնաբերման պատճառով

13:16   06 Հուլիս 2020    131

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնկավող հովիվի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել:

«Տղամարդը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիվանդը մեկուսացված բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,- հայտնել են հանձնաժողովից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրեին: Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել:

Իշխանությունների խոսքով՝ քաղաքում հիվանդության տարածման վտանգ կա բնակչության շրջանում, խորհուրդ չի տրվում վայրի կենդանիների որս անել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները