ՊՆ. «Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանին հարվածելու համար»

12:52   06 Հուլիս 2020    518

Մինչ հիմա Ադրբեջանի տարածքից որևէ քայլ չի ձեռնարկվել և հետագայում էլ չի ձեռնարկվելու հարևան Իրանի դեմ, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հայամետ ուժերի կողմից տարածված այս լուրն անհիմն է: Նման սուտ լուրեր տարածողները նպատակ են հետապնդում փչացնել ադրբեջանա-իրանական հարաբերությունները», - հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրը, թե իբր ռուսաստանյան «Կոնտեյներ» ՌԼԿ-ն հայտնաբերել է անհայտ ինքնաթիռներ, որոնք Ադրբեջանի օդային տարածքից հարվածել են Իրանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները