Իսրայելը դիվերսիա է իրականացրել Նաթանզում գտնվող ցենտրիֆուգի արտադրության իրանական օբյեկտում․ NYT

14:02   06 Հուլիս 2020    180

Նաթանզում տեղակայված ցենտրիֆուգի արտադրության համար նախատեսված օբյեկտում անցած շաբաթ պայթուցիկ սարքի կիրառմամբ դիվերսիա է կազմակերպվել Իսրայելի կողմից, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրը:

«Մերձարեւելյան երկրի հետախուզության աշխատակիցը, ով տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել, հայտնել է, որ Իսրայելն է պատասխանատու Նաթանզում միջուկային օբյեկտի վրա հարձակման համար․ հզոր պայթուցիկ սարք է կիրառվել»,- նշվում է հոդվածում: Տվյալ աշխատակցի անունը եւ աշտոնը պարբերականը չի նշում, ինչպես նաեւ չի հայտնում, թե կոնկրետ որ հետախուզական ծառայության մասին է խոսքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պարբերականի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) մի զինծառայող լրագրողների հետ զրույցում նույնպես հաստատել է, որ հուլիսի 2-ին Նաթանզում պայթուցիկ սարք է գործի դրվել։

Պարբերականն արձանագրում է որ միջադեպին իսրայելական ներգրավվածության մասին մեղադրանքները ստուգելու հնարավորություն չունի: Այն չի պարզաբանում նաեւ, թե ինչպես է պայթուցիկ սարքը հայտնվել օբյեկտի տարածքում: Նյութում նշվում է, որ իսրայելցի պաշտոնյաները կիրակի օրը հստակ պատասխան չեն տվել հարցին՝ արդյո՞ք այդ երկիրն է դիվերսիա կազմակերպել Իրանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները