Թաջ Մահալի վերաբացումը չեղարկվել է` պայմանավորված դեպքերի աճով

14:51   06 Հուլիս 2020    154

Հնդկաստանի Թաջ Մահալը, որը պետք է ընդուներ զբոսաշրջիկներին հուլիսի 6-ից, դեռևս փակ կմնա, քանի որ դեպքերը կտրուկ աճում են հյուսիսային Ագրա քաղաքում և երկրի ողջ տարածքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BBC-ն:

Երկրում գտնվող այլ հուշարձանները ևս փակ կմնան: Պաշտոնյաները դեռևս չեն հայտարարել դրանց վերաբացման օրը:

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է ավելի քան 24 հազ. դեպք: Ավելի քան 697 հազ. հաստատված դեպքերով երկիրը շրջանցել է Ռուսաստանին` դառնալով աշխարհում երրորդը դեպքերի թվով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները