Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 135 պացիենտ

14:27   06 Հուլիս 2020    153

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 135 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 10296 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6611 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 687 862 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3579 մարդ, ընդհանուր առմամբ, 454 329 պացիենտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները