Իսրայելի վարչապետը երկրում կորոնավիրուսային իրավիճակն «արտակարգ» է անվանել

16:32   06 Հուլիս 2020    220

Կորոնավիրուսի պատճառով Իսրայելը գտնվում է «արտակարգ» իրավիճակում։ Հետևաբար, երկիրը կարող է ձեռնարկել լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նեթանյահուն նշել է, որ «կորոնավիրուսի հարձակումը» ընդլայնվում և տարածվում է ամբողջ աշխարհում, և վարակի նոր ալիքը մարտահրավեր է նետում Իսրայելի առողջապահական համակարգին:

Հուլիսի 3-ին Իսրայելի Առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ երկիրը թևակոխել է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները