Նուրսուլթան Նազարբաևը նշում է 80-ամյա տարեդարձը

20:04   06 Հուլիս 2020    227

Հուլիսի 6-ին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշում է 80-ամյա տարեդարձը:

Երկրի ղեկավարի պաշտոնը Նազարբաևը զբաղեցրել է 1991 թվականից՝ պաշտոնից հեռանալով միայն անցյալ տարի: Հաշվի առնելով Ղազախական ԽՍՀ-ի նախագահի և ԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոններում նրա աշխատանքը՝ Նազարբաևը երկիրը ղեկավարել է գրեթե 30 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թողնելով երկրի ղեկավարի պաշտոնը՝ Նազարբաևը չի հեռացել քաղաքականությունից, ներկա պահին նա գլխավորում է Նուր Օտան իշխող կուսակցությունը, ղեկավարում է հանրապետության Անվտանգության խորհուրդը և ընդգրկված է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի կազմում:

Ղազախ առաջնորդը մեծ հանրաճանաչություն է վայելում նաև հետխորհրդային և այլ երկրներում. նրա պատվին փողոցներ են անվանակոչվել Հորդանանում, Թուրքիայում, Չեչնիայում և Կազանում: Իսկ Ղազախստանում նրա պաշտոնաթողությունից հետո մայրաքաղաք Աստանան ևս վերանվանվել է Նուր-Սուլթան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները