Չինաստանում հանձնարարականներ են տվել այտուցային ժանտախտ հայտնաբերելուց հետո

21:37   06 Հուլիս 2020    264

Պեկինի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում այտուցային ժանտախտի դեպքի կապակցությամբ բնակիչներին հանձնարարել է գիշերելու չմնալ արոտավայրերում ու տափաստաներում, շատ չմոտենալ վայրի կենդանիներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այտուցային ժանտախտ է հաստատվել Բայան-Նուր քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ Բայան-Նուր քաղաքում հաստատվել է այտուցային ժանտախտի դեպք: Քաղաքի բնակիչներին հիշեցնում ենք, որ արոտավայր ուղևորությունների դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, պետք չէ շատ մոտենալ վայրի կենդանիներին կամ օգտագործել դրանց միսը, նաև չի հանձնարարվում գիշերել այնտեղ»,-հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պեկինի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի փոխղեկավար Պան Սինխոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները