Հայտարարվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը

22:57   06 Հուլիս 2020    312

Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը երկուշաբթի երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ:

Կառավարությունը նշանակելիս, ավանդույթի համաձայն, պահպանվել է «գենդերային հավասարության» սկզբունքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարեւոր պաշտոններից մեկը՝ ՆԳ նախարարի պաշտոնը, ստանձնել է Ժերալդ Դարմանենը (բյուջեի նախկին նախարար):

Պաշտպանության նախարար է մնացել Ֆլորանս Պարլին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի ղեկավարել Ժան Իվ Լե Դրիանը: Բրունո Լե Մերը մնացել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար է մնացել Ժան Միշել Բլանկերը:

Բարբարա Պոմպիլին նշանակվել է բնապահպանական անցումային շրջանի նախարար:

Վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նախորդ կառավարության հրաժարականը նախագահ Մակրոնն ընդունել էր ուրբաթ օրը, հուլիսի 3-ին: Նոր վարչապետ է նշանակվել կարանտինից երկիրը հանելու կառավարության համակարգող, 55-ամյա Ժան Կաստեքսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները