Իսրայելը մոտ է երկրորդ լիակատար լոքդաունին․ Նեթանյահու

14:04   07 Հուլիս 2020    228

Իսրայելական իշխանությունները մի շարք խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի կապակցությամբ, հայտնում է BBC-ն:

Փակվում են բարերը, մարզական ակումբները, գիշերային ակումբները, լողավազաններն ու միջոցառումների անցկացման սրահները։ Ռեստորաններում այցելուների թիվը չպետք է գերազանցի միաժամանակ 20 մարդը եւ 30 մարդ՝ բացօթյա տեռասներում: Սինագոգներում միաժամանակ կարող է գտնվել 19 մարդ։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ երկիրը մոտ է երկրորդ լիարժեք լոքդաունին: Վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենօրյա վիճակագրությունը շուրջ հազար մարդ է կազմում, սա ավելին է, քան համավարակի գագաթնակետի ժամանակ էր մարտ-ապրիլ ամիսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները