ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ մտադիր չէ նստել ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ

15:08   07 Հուլիս 2020    202

ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ մտադիր չէ նստել ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ եւ Հարավային Կորեային կոչ է արել դադարեցնել միջամտությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ՝ ԱՄՆ-ի հետ գործերի գլխավոր տնօրեն Կվոն Չոն Գունը:

Նա Հարավային Կորեային մեղադրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հերթական գագաթնաժողովի մասին լուրերի սխալ մեկնաբանության մեջ:

«Ժամանակն է, որպեսզի Հարավային Կորեան դադարեցնի միջամտությունն ուրիշի գործերին, սակայն կարծում եմ, որ այդ վատ սովորության դեմ չկա բուժում կամ դեղատոմս»,-ասել է Կվոն Չոն Գունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները