Եվրոպան որոշել է ԱՄՆ-ի հետ գնալ առճակատման առեւտրային վեճերի հարցով

17:25   07 Հուլիս 2020    198

Եվրոպական Միությունը վճառական գործողություններ կձեռնարկի ընդդեմ Միացյալ Նահանգների, եթե վերջինս վերջ չտա ազգային ավիաընկերություններին սուբսիդավորելու քաղաքականությանը, որը արդեն տեւական վեճի է վերածվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Ֆիլա Հոգանը, ըստ Reuters-ի փոխանցման։

Հոգանը շեշտել է, որ Վաշինգտոնը երկու անգամ հրաժարվել է հարցը խաղաղ կարգավորելու ԵՄ կողմից երկու անգամ արված առաջարկներից։

Հոգանը նաեւ անընդունելի է համարել ազգային շահերի պաշտպանության համար տնտեսական հովանավորչությունը պաշտպանող ամերիկյան օրենսդրությունը։ Նշենք, որ հարցը ասպարեզում է սկսած 2004 թվականից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները