Մոսկվայի արևմուտքում ավտոմեքենաների պահեստ է այրվում

17:38   07 Հուլիս 2020    183

Մոսկվայի արևմուտքում գտնվող Սեթունսկու 2-րդ անցուղում այրվում է ավտոմեքենաների պահեստ:

Հրդեհ է բռնկվել 750 քմ տարածքում, շենքը մասամբ փլուզվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով շտապօգնության ծառայության աղբյուրների:

«Ներսում կան ավտոմեքենաներ», - ասել է աղբյուրը:

Վիրավորների մասին չի հաղորդվել: Հրդեհի վայր է մեկնել 20 մարտական հաշվարկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները