Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ հանդիպումից առաջ COVID-19-ի թեսթ է հանձնել

20:13   07 Հուլիս 2020    222

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախքան նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար Վաշինգտոն մեկնելը COVID-19-ի թեսթ է հանձնել: Արդյունքը բացասական է:

«Ես թեսթ եմ հանձնել: Ես հավաստագիր ունեմ»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ եթե Սպիտակ տունը խնդրի իրեն ժամանելուն պես կրկին թեսթ հանձնել, ինքը դա կանի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լոպես Օբրադորը երեքշաբթի օրը պետք է մեկնի Վաշինգտոն, եւ հինգշաբթի վերադառնա: Նա իր առաջին արտասահմանյան ուղեւորությունն է կատարում որպես նախագահ, որպեսզի նշի ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ազատ առեւտրի նոր համաձայնագրի սկիզբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները